Իմ ամառը

Այս ամռանը մենք ընտանիքով կազմակերպելու ենք ձկնորսություն։ Ես առաջին անգամ եմ ձուկ բռնելու։ Արձակուրդին կխաղամ իմ ընկերների հետ, կհանգստանամ ու կլողամ։ Հնարավոր է, որ գնանք նաև ուրիշ երկիր։ Տանը ես կնկարեմ, կխաղամ, եղբորս հետ կզրուցեմ և գիրք կկարդամ։

Իմ մասին

Ես Հայկ Չերքեզյանն եմ, 8 տարեկան, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանում։ Ես սիրում եմ խաղալ համակարգչով և քաղցր ուտել։ Շատ սիրում եմ իմ դպրոցը։ Ես ունեմ փոքր ընտանիք, ունեմ եղբայր։ Իմ եղբոր անունը Հրայր է։ Ես ունեմ մայրիկ, նրա անունը Արփի է, ունեմ հայրիկ, նրա անունը Դավիթ է։